Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 2.2010

Գեր մարդիկ հավատում են գովազդին

Գեր մարդիկ հավատում են գովազդին

Մարդկանց մեծ մասն առանց կարդալու  ջնջում են գովազդ պարունակող էլեկտրոնային նամակները, սակայն հինգից մեկը, ով տառապում է ճարպակալմամբ, ոչ միայն կարդում է քաշի նվազեցման համար նախատեսված պատրաստուկների գովազդը, այլև գնում է այն:

 

Նյու Յորքի քաղաքային համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել 200 մարդկանց շրջանում և զարմացել ստացված արդյունքներից: Հարցվողների 88%-ը, ովքեր ունեն ավելորդ քաշ, ասել են, որ էլեկտրոնային փոստով ստացել են վերը նշված բովանդակությամբ նամակներ. նրանցից 42%-ը հաղորդել են, որ բացել և կարդացել են դրանք, իսկ 18%-ից ավելին գնել են գովազդվող ապրանքը: 

 

Բժիշկները նախազգուշացնում են, որ այդպիսի պատրաստուկների օգտագործման դեպքում, հարկ է զգուշություն պահպանել, որովհետև դրանց մեջ պարունակվող բաղադրամասերը կարող են զարկերակային արյան բարձր ճնշում հրահրել կամ այլ կողմնակի ազդեցություններ թողնել նույնիսկ առողջ անձանց վրա:

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 4 (542) 05.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ